Բեռնափոխադրում և ուղևորափոխադրում

Ընդհանուր նկարագիր

Մոնիթորինգի և կառավարման համակարգը հարուստ ծառայություններ և ավտոմատացված գործիքներ է առաջարկում բեռնափոխադրում և ուղևորափոխադրում իրականացնող տրանսպորտային կազմակեպություններին:

Օբյեկտների գտնվելու վայրի, տեղաշարժի, կանգառների, վառելիքի ծախսի, վառելիքի լիցքավորման և մոնիթորինգին ու կառավարմանը վերաբերող այլ մանրամասն տեղեկատվությունից բացի, այս մոդուլը թույլ է տալիս գրանցել ոչ միայն մեքենաները, այլև՝ երթուղիները, բեռները, բեռնափոխադրումները, վարորդներին, հաճախորդներին և դրանով իսկ կառավարել բեռնափոխադրման ամբողջ գործունեությունը, ունենալ ամբողջական պատկերը և մանրամասն պատմությունը:

GPS սարքավորումները մեքենայի էլեկտրոնային համակարգին միացնելու շնորհիվ, համակարգը թույլ է տալիս հետևել նաև մեքենայի ջրի ջերմաստիճանին, սառնարանի ջերմաստիճանին, շարժիչի պտույտների քանակին, գազի ոտնակի դիրքին, սռնիների ծանրաբեռնվածությանը և այլն:

Բոլոր վերահսկվող պարամետրերի համար(արագության գերազանցում, շարժիչի գերտաքացում, վառելիքի լիցքավորում, շարժիչի գերբեռնում, սառնարանի ջերմաստիճանի թույլատրելի ինտերվալից շեղում), համակարգն ավտոմատ ուղարկում է հաղորդագրություններ հաճախորդին:

Փաստաթղթեր

Բեռնափոխադրմանը վերաբերող տեղեկատվության(ավտոմեքենա, բեռ, երթուղի, վարորդ և այլն.. ) մուտքագրումից հետո համակարգն ավտոմատ գեներացնում է գործուղմանն ուղեկցող փաստաթղթերի ամբողջական փաթեթը (գործուղման թերթիկ, վարորդի աշխատանքային պայմանագիր, մեքենայի վարձակալության պայմանագիր և այլն․․․): Ընդ որում, յուրաքանչյուր կազմակերպություն կարող է նախապես կցել փաստաթղթերի իր սեփական ձևանմուշները, այդ դեպքում գեներացվող փաթեթը կներառի նաև այդ ձևանմուշով ստացված փաստաթղթերը:

Ավտոծառայություն և հիշեցումներ

Համակարգը հնարավորություն է տալիս գրանցել նաև յուրաքանչյուր մեքենայի վրա կատարված աշխատանքները և գնումները, որն ապահովում է մեքենայի վրա կատարված ծախսերի ամբողջական վերահսկումը, ինչպես նաև՝ հետագա աշխատանքների պլանավորումը; Ընդ որում, եթե աշխատանքն ունի պարբերական բնույթ, օրինակ՝ շարժիչի յուղ փոխել, անվադողերի փոխել, մեքենայի տեխ. զննում և այլն, ապա կարելի է այդ աշխատանքին կամ գնմանը կցել հիշեցում, որն անհրաժեշտ պահի կամ՝ պարբերաբար կհիշեցնի կատարվելիք աշխատանքի կամ գնման մասին:

Հիշեցումների մոդուլն ինքնին մեծ կիրառություն է ստացել, քանի որ այն կարելի է տեղադրել նաև աշխատանքներից և գնումներից անկախ: Առավել շատ են օգտագործվում արագության գերազանցման, վառելիքի լիցքավորման և դատարկման, նշված տիրույթից դուրս գալու կամ մտնելու, երկարատև կանգառների, երկարատև մեքենան վարելու հետ կապված հիշեցումները: Հիշեցումը կարող է կապված լինել մեքենայի հետ, կամ՝ ոչ: Մեքենայի հետ կապված հիշեցումները կարող են տեղադրվել ըստ ամսաթվի, կամ՝ ըստ մեքենայի վազքի: Հիշեցումը կարելի է տեղադրել մեկ անգամյա, կամ՝ կրկնվող: Այս բոլոր հատկությունները հիշեցումների համակարգը դարձնում են առավել ճկուն և կիրառվող: Ընդ որում, հիշեցումները տրվում են ոչ միայն ինտերֆեյսի միջոցով, այլև՝ viber հաղորդագրությունների տեսքով: Մեր հաճախորդները բարձր են գնահատել հատկապես ավտոմատ ստացվող viber հաղորդագրությունները:

Հաշվետվություններ

Ընտրված ժամանակահատվածի համար կարելի է ստանալ հաշվետվություններ՝ անցած ճանապարհի, վառելիքի ծախսի, կատարած կանգառների, շարժիչի աշխատած ժամանակի, այցելած վայրերի կամ հասցեների, վառելիքի լիցքավորումների, վառելիքի դատարկման և այլ մանրամասների մասին:

Հաշվետվությունները տրամադրվում են և քարտեզի վրա, և աղյուսակային տեսքով, և դիագրամմաների կամ գրաֆիկների տեսով, և Word կամ Excel ֆայլեր արտահանման միջոցով: Ընդ որում, հաշվետվությունները կարող են լինել և Wialon համակարգի գործիքներով ստեղծված և Տեսնում.եմ համակարգի միջոցով ստեղծված:

Հաշվետվությունների համակարգը կարող է ընդլայնվել հաճախորդների առաջարկներին համապատասխան:

Ստացե՛ք արագ արձագանք

Ուղարկե՛ք Ձեզ հետաքրքրող հարցը կապված մեր ծառայությունների կամ մեր ընդհանուր գործունեության վերաբերյալ և ստացե՛ք արագ արձագանք։
Մեզ հետ կարող եք կապվել նաև զանգահարելով․

+374 77 70 99 79