Տաքսի և Ավտովարձույթ

Ընդհանուր նկարագիր

Այսպիսի ծառայություն իրականացնող կազմակերպությունների համար համակարգն ապահովում է մոնիթորինգի և կառավարման բոլոր այն մոդուլները, որոնց շնորհիվ իրական ժամանակում և ընտրված ժամանակահատվածի համար կարելի է տեղեկանալ օբյեկտների գտնվելու վայրի, տեղաշարժի, կանգառների, վառելիքի մակարդակի, վառելիքի լիցքավորման, շարժիչի վիճակի և այլ մանրամասների մասին, ստանալ ավտոմատ հաղորդագրություններ և տեղեկացումներ, ինչպես նաև՝ հաշվետվություններ և դիագրամմներ: Ընդ որում, հաղորդագրությունները տրվում են ոչ միայն ինտերֆեյսի միջոցով, այլև՝ viber հաղորդագրությունների տեսքով:

Հատուկ առաջարկ և լրացուցիչ ծառայություններ

Բացի ընդհանուր մոդուլներից, այսպիսի ծառայություն իրականացնողներին առաջարկում ենք մեքենայի առևանգման կանխման ծառայություն, որն ավտոմատ կտեղեկացնի հաճախորդի նշած տիրույթից մեքենայի դուրս գալու մասին, ցանկության դեպքում կանջատի և կբլոկավորի մեքենայի շարժիչը, մինչև մենեջերը սեփական ցանկությամբ չապաբլոկավորի այն:

Ուղևորի առկայության տվիչներ տեղադրելու շնորհիվ հնարավոր ենք դարձնում ուղևորի առկայության վերահսկումը, իսկ գազի մակարդակի տվիչի տեղադրմամբ՝ գազի մակարդակի վերահսկումը:

GPS սարքավորումները մեքենայի էլեկտրոնային համակարգին միացնելու շնորհիվ, համակարգը թույլ է տալիս ստանալ այն ամբողջ տեղեկատվությունը, որը տրամադրում է մեքենայի էլեկտրոնային համակարգը և հետևել այդ տեղեկատվությամբ արտահայտվող պարամետրերի փոփոխությանը, ինչպես նաև՝ ավտոմատ ստանալ հաղորդագրություններ, թույլատրելի պարամետրերի շեղման դեպքում: Օրինակ՝ հետևել մեքենայի ջրի ջերմաստիճանին, սառնարանի ջերմաստիճանին, շարժիչի պտույտների քանակին, գազի ոտնակի դիրքին, սռնիների ծանրաբեռնվածությանը և այլն:

Հաղորդագրություններ, հաշվետվություններ

Այսպիսի ծառայություն իրականացնողներին հատկապես օգտակար է ստանալ ավտոմատ հաղորդագրություններ թույլատրելի արագության գերազանցման, նշված երթուղուց շեղման, նշված վայրում գտնվելու պահի, տևողության, կամ՝ նշված վայրից դուրս գալու մասին:

Բոլոր վերահսկվող պարամետրերի համար, հաճախորդին են տրամադրվում հաշվետվություններ իր ընտրած տեսքով և իր ընտրած ժամանակահատվածի համար:

Պատրաստ ենք լսել հաճախորդների առաջարկները և ընդլայնել համակարգը իրենց պահանջներին համապատասխան:

Ստացե՛ք արագ արձագանք

Ուղարկե՛ք Ձեզ հետաքրքրող հարցը կապված մեր ծառայությունների կամ մեր ընդհանուր գործունեության վերաբերյալ և ստացե՛ք արագ արձագանք։
Մեզ հետ կարող եք կապվել նաև զանգահարելով․

+374 77 70 99 79