Հատուկ առաջարկ

Տեսնում.եմ ընկերությունն ունի հատուկ առաջարկ առաքման ծառայություն իրականացնողների համար, որը թույլ է տալիս քարտեզի վրա հարմար եղանակով սահմանել իրենց առաքման հասցեները, խմբավորել այդ հասցեները որպես որոշակի ուղղություններ և ըստ իրենց ժամանակացույցի, առաքում իրականացնողին կցել, թե որ ուղղությամբ և ինչ գրաֆիկով պիտի կատարվի առաքումը: Այդ դեպքում, համակարգը ավտոմատ կհսկի առաքման գործունեությունը, կնշի , թե որ առաքիչը՝ որ հասցեում է արդեն կատարել առաքում , ինչպես նաև՝ թե որ առաքիչն է խախտել մատակարարումը , կոնկրետ որ հասցում և ինչ ժամանակահատվածում չի կատարել մատակարարում:

Ընդհանուր ծառայություններ

Բացի տվյալ ոլորտին բնորոշ մոդուլներից, համակարգն այս դեպքում նույնպես ապահովում է մոնիթորինգի և կառավարման բոլոր այն մոդուլները, որոնց շնորհիվ իրական ժամանակում և ընտրված ժամանակահատվածի համար կարելի է տեղեկանալ օբյեկտների գտնվելու վայրի, տեղաշարժի, կանգառների, վառելիքի մակարդակի, վառելիքի լիցքավորման, շարժիչի վիճակի և այլ մանրամասների մասին, ստանալ ավտոմատ հաղորդագրություններ և տեղեկացումներ, ինչպես նաև՝ հաշվետվություններ և դիագրամմներ

Լրացուցիչ ծառայություններ

GPS սարքավորումները մեքենայի էլեկտրոնային համակարգին միացնելու շնորհիվ, համակարգը թույլ է տալիս ստանալ այն ամբողջ տեղեկատվությունը, որը տրամադրում է մեքենայի էլեկտրոնային համակարգը և հետևել այդ տեղեկատվությամբ արտահայտվող պարամետրերի փոփոխությանը, ինչպես նաև՝ ավտոմատ ստանալ հաղորդագրություններ թույլատրելի պարամետրերի շեղման դեպքում: Օրինակ՝ հետևել մեքենայի ջրի ջերմաստիճանին, սառնարանի ջերմաստիճանին, շարժիչի պտույտների քանակին, գազի ոտնակի դիրքին, սռնիների ծանրաբեռնվածությանը և այլն:

Պատրաստ ենք լսել հաճախորդների առաջարկները և ընդլայնել համակարգը իրենց պահանջներին համապատասխան:

Ստացե՛ք արագ արձագանք

Ուղարկե՛ք Ձեզ հետաքրքրող հարցը կապված մեր ծառայությունների կամ մեր ընդհանուր գործունեության վերաբերյալ և ստացե՛ք արագ արձագանք։
Մեզ հետ կարող եք կապվել նաև զանգահարելով․

+374 77 70 99 79