․
GPS սարքավորումները մեքենայի էլեկտրոնային համակարգին միացնելու շնորհիվ, համակարգը թույլ է տալիս ստանալ այն ամբողջ տեղեկատվությունը, որը տրամադրում է մեքենայի էլեկտրոնային համակարգը և հետևել այդ տեղեկատվությամբ արտահայտվող պարամետրերի փոփոխությանը, ինչպես նաև՝ ավտոմատ ստանալ հաղորդագրություններ, թույլատրելի պարամետրերի շեղման դեպքում: Օրինակ՝ հետևել մեքենայի ջրի ջերմաստիճանին, սառնարանի ջերմաստիճանին, շարժիչի պտույտների քանակին, գազի ոտնակի դիրքին, սռնիների ծանրաբեռնվածությանը և այլն:
Մեքենաների սեփականատերերը կարող են նշել իրենց ուզած տիրույթը, որտեղ պետք է գտնվի իր մեքենան և այդ տիրույթից դուրս հանվելու դեպքում անմիջապես կստանան հաղորդագրություն այդ մասին և քարտեզի վրա կտեսնեն, թե որտեղ է մեքենան և որ ուղղությամբ է տեղափոխվում: Այս դեպքում սեփականատիրոջը հնարավորություն ենք տալիս նաև՝ հեռակա անջատել մեքենայի շարժիչը, որը կկանխի մեքենայի առևանգումը:
Բոլոր վերահսկվող պարամետրերի համար, հաճախորդին են տրամադրվում հաշվետվություններ իր ընտրած տեսքով և իր ընտրած ժամանակահատվածի համար: