Ընդհանուր նկարագիր
                                 Մոնիթորինգի և կառավարման համակարգը  հարուստ ծառայություններ և ավտոմատացված գործիքներ է առաջարկում բեռնափոխադրում և ուղևորափոխադրում իրականացնող տրանսպորտային կազմակեպություններին:
                            
                            
                                
                                 Օբյեկտների գտնվելու վայրի, տեղաշարժի, կանգառների, վառելիքի ծախսի, վառելիքի լիցքավորման և մոնիթորինգին ու կառավարմանը վերաբերող այլ մանրամասն տեղեկատվությունից բացի, այս մոդուլը թույլ է տալիս գրանցել ոչ միայն մեքենաները, այլև՝  երթուղիները, բեռները, բեռնափոխադրումները, վարորդներին, հաճախորդներին և դրանով իսկ կառավարել բեռնափոխադրման ամբողջ գործունեությունը, ունենալ ամբողջական պատկերը և մանրամասն պատմությունը:
                            
                            
                                
                                 GPS  սարքավորումները մեքենայի էլեկտրոնային համակարգին միացնելու շնորհիվ, համակարգը թույլ է տալիս հետևել նաև մեքենայի ջրի ջերմաստիճանին, սառնարանի ջերմաստիճանին, շարժիչի պտույտների քանակին, գազի ոտնակի դիրքին, սռնիների ծանրաբեռնվածությանը և այլն:
                            
                            
                                
                                 Բոլոր վերահսկվող պարամետրերի համար(արագության գերազանցում, շարժիչի գերտաքացում, վառելիքի լիցքավորում, շարժիչի գերբեռնում, սառնարանի ջերմաստիճանի թույլատրելի ինտերվալից շեղում), համակարգն ավտոմատ ուղարկում է հաղորդագրություններ հաճախորդին: