Ծրագրային համակարգեր

Ծրագրային համակարգերի մշակում և ինտեգրում

Մեր ընկերության գործունեությունը ներառում է ոչ միայն GPS սարքավորումների տեղադրում և սպասարկում,այլև որակյալ մոնիթորինգի և կառավարման ավտոմատացված համակարգի տրամադրում, համակարգի մշտական հարստացում և զարգացում՝ հաճախորդի պահանջներին համապատասխան: Ընկերությունն ունի որակյալ ծրագրավորողների թիմ, որոնք փորձառու են հատկապես երկրատեղեկատվական համակարգերի մշակման ոլորտում, որտեղ օբյեկտի մասին տեղեկատվությունը կապված է երկրագնդի վրա նրա գտնվելու վայրի հետ: Առաջարկվող մոնիթորինգի և կառավարման համակարգն իրենից ներկայացնում է Wialon միջազգային համակարգի և մեր սեփական Տեսնում.եմ համակարգի ինտեգրված միասնություն:



Առաջարկում ենք երկու ծառայությունների ինտեգրված միասնությունը մեկի գնով, որն առավել արդյունավետ կդարձնի Ձեր բիզնեսը


Լրացուցիչ ծառայությունները և Ձեր ոլորտին համապատասխան հատուկ առաջարկները կապահովեն կրկնակի արդյունավետություն Ձեր բիզնեսի համար




Մեր համակարգի մշակումը և Wialon համակարգի հետ ինտեգրումն իրականացվել է մեր ծրագրավորողների թիմի կողմից, որոնք մշտապես կապի մեջ են այս համակարգի օգտագործողների հետ, ներառել են բազմաթիվ առաջարկներ և կատարել են տարբեր ինտեգրումներ, կախված հաճախորդների պահանջներից:

Տեսնում.եմ ընկերությունը պատրաստ է իրականացնել այլ կազմակերպությունների համար իրենց սեփական ծրագրերի ինտեգրում Տեսնում.եմ համակարգին, կամ՝ Wialon համակարգին, ինչպես նաև՝ ձեր առաջարկությամբ մշակել նոր համակարգ և ինտեգրել Տեսնում.եմ կամ Wialon համակարգերին:

Ստացե՛ք արագ արձագանք

Ուղարկե՛ք Ձեզ հետաքրքրող հարցը կապված մեր ծառայությունների կամ մեր ընդհանուր գործունեության վերաբերյալ և ստացե՛ք արագ արձագանք։
Մեզ հետ կարող եք կապվել նաև զանգահարելով․

+374 77 70 99 79