Շինարարություն, հանքարդյունաբերություն, գյուղատնտեսություն

Այս ոլորտում նույնպես գործում են օբյեկտների գտնվելու վայրի, տեղաշարժի, կանգառների, վառելիքի մակարդակի, վառելիքի լիցքավորման, շարժիչի վիճակի և այլ մանրամասների մասին տեղեկացնող մոնիթորինգի և կառավարման բոլոր մոդուլները, որոնք տեղեկատվությունը տրամադրում են ինչպես քարտեզի վրա, այնպես էլ աղյուսակների, հաշվետվությունների, դիագրամմաների, գրաֆիկների և հաղորդագրությունների տեսքով:

Ընդ որում, հաղորդագրությունները տրվում են ոչ միայն ինտերֆեյսի միջոցով, այլև՝ viber հաղորդագրությունների տեսքով:

Հատուկ լուծումներ

Շինարարության, հանքարդյունաբերության, գյուղատնտեսության ոլորտներում կիրառվում են ինչպես ստանդարտ տրանսպորտային միջոցներ , այնպես էլ հատուկ նշանակության տեխնիկա և նաև՝ ոչ շարժական բաքեր և ռեզերվուարներ՝ վառելիք կամ շինանյութ պահպանելու համար:

Այդ իսկ պատճառով, շինարարության, հանքարդյունաբերության, գյուղատնտեսության աշխատանքն առավել արդյունավետ դարձնելու համար, հատուկ տվիչներ տեղադրելու միջոցով, առաջարկում ենք նաև հատուկ նշանակության լուծումներ:

Հատուկ նշանակության լուծում է՝ օրինակ, թե քանի աստիճանի անկյան տակ է բարձրացված ամբարձիչ կռունկի սլաքը, կամ՝ պտտվում է արդյոք բետոնախառնիչը, թե՝ ոչ:

Լրացուցիչ լուծումներ

Բացի այդ, վառելիքի մակարդակի տվիչներ տեղադրելով ապահովում ենք ոչ միայն շարժական տեխնիկայի և վառելիքի բաքերի վառելիքի մակարդակի տեղեկատվությունը, այլև տեղադրելով այն շինանյութի կամ պարարտանյութի բաքերի կամ ռեզերվուարների վրա, տրամադրում ենք նաև այդ նյութերի պաշարների և սպառվելու մասին տեղեկատվություն: Ընդ որում, հաճախորդի ցանկությամբ ավտոմատ կուղարկվեն հաղորդագրություններ նյութի որոշակի տեսակի սպառվելու մասին:

Շինանյութ, վառելիք կամ պարարտանյութ մատակարարող մեքենաների վրա GPS-ի առկայությունը թույլ կտա միանգամից տեսնել, թե տվյալ նյութը մատակարարողը որքան ժամանակից կհասնի այն ռեզերվուարին, որտեղ այդ նյութն արդեն սպառվում է:

Ստացե՛ք արագ արձագանք

Ուղարկե՛ք Ձեզ հետաքրքրող հարցը կապված մեր ծառայությունների կամ մեր ընդհանուր գործունեության վերաբերյալ և ստացե՛ք արագ արձագանք։
Մեզ հետ կարող եք կապվել նաև զանգահարելով․

+374 77 70 99 79