Առաջարկվող համակարգի առանցքային մոդուլ է հանդիսանում մոնիթորինգ և կառավարում ենթահամակարգը, որն իրենից ներկայացնում է Wialon մոնիթորինգի համակարգի և Տեսնում.եմ կառավարման համակարգի ինտեգրված միասնություն:
Այս միասնությունը թույլ է տալիս հետևել և ստանալ բազմազան տեղեկատվություն օբյեկտների գտնվելու վայրի, անցած ճանապարհի, արագության, կանգառների, վառելիքի ծախսի, վառելիքի լիցքավորման, աշխատաժամանակի, հատուկ նշված տարածքներ մտնելու կամ դուրս գալու, ջրի ջերմաստիճանի, սառնարանի ջերմաստիճանի, շարժիչի վիճակի, սռնիների ծանրաբեռնվածության և այլնի մասին: Տեղեկատվությունը տրվում է ինչպես քարտեզի վրա, այնպես էլ հաշվետվությունների, դիագրամմաների, գրաֆիկների, հիշեցումների, հաղորդագրությունների, փաստաթղթերի և այլ տեսքով:
Համակարգը թույլ է տալիս ավտոմատ ստանալ հաղորդագրություններ վերը նշված հատկանիշների ցանկացած փոփոխության, կամ՝ հաճախորդի նշած ցանկացած պայմանի դեպքում(արագության գերազանցում, շարժիչի գերտաքացում, վառելիքի լիցքավորում, վառելիքի դատարկում, կանգառի իրականացում, նշված տիրույթում հայտնվել կամ դուրս գալ, աշխատաժամանակի գերազանցում և այլն)։
Գործունեության առանձնահատկություններից կախված, մշակվել են մոնիթորինգի և կառավարման ենթահամակարգի տարբերակներ հետևյալ գործունեությամբ զբաղվող կազմակերպությունների համար
Կառավարման ենթահամակարգը թույլ է տալիս ոչ միայն ուղղակի ստանալ բազմազան տեղեկատվություն այլև կառավարել կազմակերպության գործունեությունը, միջամտել և փոխել գործունեության ընթացքը, իրականացնել գործունեությանն անհրաժեշտ փաստաթղթավորում, ստեղծել գործունեության մանրամասն պատմություն ցանկացած ժամանակահատվածի համար և այլն:
Տեղեկատվությունը տրվում է ինչպես իրական ժամանակում, այնպես էլ՝ ժամանակի ցանկացած հատվածի համար՝ առանց սահմանափակման: